Փրկարարները շանը դուրս են բերել հորից

Մայիսի 2-ին, ժամը 09:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի մոտակայքում գտնվող ջերմոցի տարածքում՝ հորի մեջ (մոտ 2,5 մ) շուն է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը:

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շունն ընկել է Եղվարդի խճուղու թիվ 5 հասցեում գտնվող ջերմոցին հարակից հորի մոջ (մոտ 2 մ):

Փրկարարները շանը դուրս են բերել հորից և տեղափոխել անվտանգ տարածք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել