Հյուսիսկորեական լրատվական գործակալություն հայտարարություն է տարածել երկրի նախագահի վերաբերյալ

Արդեն մի քանի օր է միջազգային ԶԼՄ-ները գրում են, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Ձոնգ Ընը (Կիմ Չեն Ըն) կամ ծանր հիվանդ է, կամ արդեն մահացել է։

Սակայն այսօր հյուսիսկորեական Kcnawatch լրատվական գործակալություն հայտարարություն է տարածել այն մասին, որ Կիմ Ձոնգ Ընը հանդիպել է տարբեր երկրների պատվիրակությունների, քաղաքական և հասարակական ներկայացուցիչների հետ`ցուցումներ տալու համար։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի նախագահի մահվան մասին տեղեկություն առաջինը հայտնել է Չինական Hong Kong Satellite Television-ի ղեկավար:

Հայտարարության մեջ չի նշվում, թե որ երկրի պատվիրակություններին է նա ընդունել։ Միայն նշում է, որ վերջիններս խոսել են գլոբալ անկախության մասին, որով Կիմ Ձոնգ Ընը հետաքրքրված է և թեմայի վերաբերյալ ունի մի քանի աշխատություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել