Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ԱԺ-ում արտահերթ նիստ հրավիրելու հարցին, որը ընթացքում նախատեսվում է քննարկել հետընտրական պրոցեսները:
«Հետընտրական պրոցեսների մասով ես առաջարկություն արեցի լիագումար նիստի ժամանակ «Ժառանգության» կուսակցությանը և իրենք արձագանքեցին, որ պատրաստ են հետընտրական պրոցեսները քննարկենք ԱԺ-ում, միացավ նաև «Հայ հեղափոխական դաշնակություն» խմբակցությունը, նաև եղավ ցանկություն, իհարկե, իմ առաջարկից հետո, որ բոլոր խմբակցություններ էլ մասնակցեն, որոնք բոլորն էլ ընդունել են իմ առաջարկությունները: Հիմա մենք աշխատում ենք մի հայտարարության տեքստի վրա, թե ինչպես ենք պատկերացնում այդ քննարկումը: Մենք պատկերացնում ենք, եթե ընդհանուր հայտարարի գանք, կազմակերպենք արտահերթ նիստ և քննարկենք հետընտրական պրոցեսները և որի վերջում մենք կունենանք ընդունված հայտարարություն: Հիմա մենք աշխատում ենք այդ հայտարարության տեքստի վրա, սկզբունքների վրա և եթե կգանք ընդհանուր հայտարարի, համաձայնության, ապա արտահերթ նիստ կգումարիվի, եթե ոչ՝ ուրեմն պրոցեսները կշարունակվեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net