Կառավարությունից հայտնում են, որ 2020թ. մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում․
ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԸ՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ,
- ՀՀ քաղաքացի չհանդիսացող նրանց ընտանիքի անդամներ,
- ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ-ում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձիք,
- ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք՝ բացառությամբ համաճարակային լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկից մուտք գործողների կամ վերջին 14 օրվա ընթացքում այդ երկրներում գտնված անձանց,
- Համաճարակային լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) դիվանագիտական ներկայացուցիչները, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և նրանց ընտանիքի անդամներ,
- Առողջապահական, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքներով պայմանավորված և համապատասխան հիմնավորում ունեցող անձիք, հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականները՝ ծնողները, ամուսինը/կինը, երեխաները, քույրը և եղբայրը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքի անդամները՝ համատեղ բնակվող ծնողները և երեխաները, ամուսինը/կինը՝ բոլոր դեպքերում՝ սահմանապահ զորքերի հրամանատարի հատուկ թույլտվության առկայության դեպքում,
- Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից կամ Վրաստանից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդ և փոխարինող մեկ վարորդ,
- Ուղևորափոխադրում, բեռնափոխադրում, ռազմական կամ սանիտարական թռիչքներ իրականացնող օդանավերի անձնակազմ,
- Պարետի որոշմամբ՝ այլ առանձնահատուկ դեպքերում։
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԸ՝
- ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք, ովքեր ժամանում են Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից,
- ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք, ովքեր ՀՀ մուտք գործելուն նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են ստորև ներկայացվող համաճարակային լարված իրավիճակ ունեցող երկրներում (տարածքներում),
- ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածք են մուտք գործում ստորև ներկայացվող համաճարակային լարված իրավիճակ ունեցող երկրներից (տարածքներից)։
ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿ`
* Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի Հանրապետության դեպքում կառավարության որոշումներով սահմանված են այլ առանձնահատկություններ
Երկիր / Տարածք | Որոշման ամսաթիվ | |
---|---|---|
Ամերիկայի Միացյալ Նահանգներ | 23.03.2020 | |
Ավստրալիա | 23.03.2020 | |
Ավստրիա | 17.03.2020 | |
Բելգիա | 17.03.2020 | |
Գերմանիա | 17.03.2020 | |
Դանիա | 17.03.2020 | |
Էստոնիա | 23.03.2020 | |
Թուրքիա | 23.03.2020 | |
Իռլանդիա | 23.03.2020 | |
Իսպանիա | 17.03.2020 | |
Իսրայել | 23.03.2020 | |
Իտալիա | 17.03.2020 | |
Իրանի Իսլամական Հանրապետություն | 17.03.2020 | |
Լատվիա | 23.03.2020 | |
Լեհաստանի Հանրապետություն | 23.03.2020 | |
Լիտվա | 23.03.2020 | |
Լյուքսեմբուրգ | 23.03.2020 | |
Խորվաթիա | 23.03.2020 | |
Կանադա | 23.03.2020 | |
Կիպրոս | 23.03.2020 | |
Կորեայի Հանրապետություն | 17.03.2020 | |
Հունաստան | 23.03.2020 | |
Հունգարիա | 23.03.2020 | |
Ճապոնիա | 17.03.2020 | |
Մալթա | 23.03.2020 | |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն | 17.03.2020 | |
Նիդերլանդներ | 17.03.2020 | |
Նորվեգիա | 17.03.2020 | |
Շվեդիա | 17.03.2020 | |
Շվեյցարիա | 17.03.2020 | |
Չեխիայի Հանրապետություն | 23.03.2020 | |
Չինաստան | 17.03.2020 | |
Պորտուգալիա | 23.03.2020 | |
Ռումինիա | 23.03.2020 | |
Ռուսաստանի Դաշնություն | 23.03.2020 | |
Սլովակիայի Հանրապետություն | 23.03.2020 | |
Սլովենիայի Հանրապետություն | 23.03.2020 | |
Վրաստան | 23.03.2020 | |
Ֆինլանդիա | 23.03.2020 | |
Ֆրանսիա | 17.03.2020 |