Ինչ կենսագրություն ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի նորանշանակ տեղակալը

Ինչպես հայտնել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ստեփան Ծատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:

Իրավաբան.net-ը ներկայացնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի նորանշանակ տեղակալի կենսագրությունը․

2020թ․ հունվարից-ապրիլ «Դիպ Անալիտիկա» ՍՊԸ, տնօրեն

2017-2019թթ. «ՆորդԲայթս» ՍՊԸ, հիմնադիր, տնօրեն

2017- 2019թթ. «ԱպոլլոԲայթս» ՍՊԸ, տնօրեն

2012-2017թթ. «Նեյշնլ Ինսթրումենթս», Խելացի ցանցերի և մշտադիտարկման համակարգերի գծով բիզնեսի զարգացման տարածաշրջանային ղեկավար (Ռուսաստանը և ԱՊՀ, Արաբական երկրները և Աֆրիկա)

2008-2012թթ. «Նեյշնլ Ինսթրումենթս», Համակարգերի ավագ ճարտարագետ, Ներդրվող համակարգերի թիմի ղեկավար

2008-2008թթ. «Սաութ Թեք Քոնսալթինգ», տեխնիկական լուծումների ճարտարագետ

2006-2008թթ. ԱՄՆՄԶԳ Հայաստանի, Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիր, Ավագ ծրագրավորող և տվյալների հավաքագրման համակարգող

2005-2006թթ. «ՍԱԴԱ Սիսթեմս Հայաստան», ծրագրային ճարտարագետ

2004-2005թթ.«Փրոջեքթ Հարմոնի» Հայաստան, ցանցային ադմինիստրատոր

2002-2004թթ. ՀՊՃՀ համակարգչային կենտրոն, կրտսեր ցանցային մասնագետ

Կրթություն

2015-2018թթ. ՀԱՊՀ, Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետ, տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան՝

2001-2007թթ. «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ

ՀՊՃՀ, Կիբեռնետիկայի ֆակուլտետ՝ «Միկրոէլեկտրոնիկա և կիսահորդչային սարքեր» և «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա» մասնագիտություններով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել