Վաղարշապատում Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեց ՀՀ նախագահի ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթանակ տարած, իրեն քվե տված ընտրողներին:
«Անգամ պաշտոնական տվյալներով Վաղարշապատը հաղթեց: Հաղթեց սեփական վախը, սեփական ստրկությունը, սեփական օտարվածությունը և ասում է` մենք գնում ենք դեպի փոփոխություն: Փոխում ենք մեր երկիրը, մեր քաղաքը, մեր Մայր տաճարը, մենք փոխում ենք ամեն ինչ մեր կյանքում` մեր երեխաների համար, մեր հավատքի համար, մեր հայրենիքի համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ սա երթ չի, հավաք չի, այլ բարև է իրեն հավատացողներին. այլևս ոչ մի վախ, ոչ մի սպառնալիք:
«Այլ բան չունեմ ասելու քան, խոնարհվում եմ Ձեր առջև, որ հավատացիք: Աշխարհը չհավատաց, շատ ու շատ մարդիկ չհավատացին, իսկ Էջմիածինը` հավատաց»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net