Google-ը թույլ չի տալիս իր աշխատողներին օգտագործել Zoom հավելվածը

Google-ն արգելում է իր աշխատողներին՝ օգտագործել Zoom desktop app-ը ելնելով անվտանգության մտահոգություններից։ Այս մասին հայտնում է Romarketing.am-ը։

Այս ինքնամեկուսացման օրերին միլիարդավոր մարդիկ սկսեցին օգտագործել Zoom-ը, սակայն վերջինս ունի անվտանգության և գաղտնիության լուրջ խնդիրներ։

Zoom-ը նշել է, որ աշխատում է այս խնդիրների վրա, բայց ինչպես տեսնում ենք սա բավարար չէ Google-ի համար։

Ըստ BuzzFeed News-ի՝ Google-ը մեյլեր է ուղարկել իր աշխատողներին՝ նշելով, որ Zoom դեսքթոփ հավելվածը կարգելվի օգտագործել կազմակերպության սարքավորումներում, և հետևաբար կդադարի աշխատել այս շաբաթ։

Ըստ Reuters-ի SpaceX-ը նույնպես արգելել է իր աշխատողներին օգտագործել Zoom պլատֆորմը։ Միևնույն ժամանակ New York City-ի կրթության վարչությունը նույնպես հորդորել է դպրոցներին օգտվել Microsoft-ի ծառայություններից։

Կարդացեք նաև՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել