Zoom-ն արգելվել է Նյու Յորքի դպրոցների կողմից՝ հարթակի անվտանգության և գաղտնիության հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Romarketing.am-ը։
Հավելվածում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք կարող են խախտել տեսազանգերի գաղտնիության կանոնները․ գաղտնաբառի բացակայության դեպքում հաքերները կարող են հեշտորեն կոտրել տեսազանգն ու ընդհանուր չատում տեղադրել ցանկացած բովանդակության լուսանկարներ կամ տեսանյութեր։
Ըստ Washington Post-ի՝ շատ տեսազանգեր արդեն իսկ բաց հասանելիության մեջ են հայտնվել, իսկ Meduza պարբերականը նշել է, որ չի օգտվի Zoom-ի ծառայություններից։
Նաև ըստ Motherboard-ի՝ iOS համակարգի Zoom հավելվածը վիճակագրական տվյալներ է ուղարկում Facebook-ին։ Իսկ Zoom-ի ղեկավար կազմն իր հերթին նշել է, որ վերջերս են հայտնաբերել, որ Facebook-ին փոխանցվել է ոչ անհրաժեշտ ինֆորմացիա։