«Առաջին դասից չուշանաք, մարդու իրավունքներին ենք ծանոթանալու:
Առաջին ալիքի եթերում ապրիլի 17-ին՝ 08։30-ից, կլինի «Հանրային դասը»՝
Հասարակագիտություն (9-րդ դասարան)
Թեմա՝ «Մարդու իրավունքներ» հասկացությունը, մարդու իրավունքների սերունդները
Քիմիա (12-րդ դասարան)
Թեմա՝ Քիմիան և հանրային առողջությունը
Ճանապարհային երթևեկության կանոններ (5-րդ դասարան)
Թեմա՝ Ճանապարհային նշաններ
Ֆիզկուլտուրա
11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝
☑Երկրաչափություն. Քառանկյուններ և դրանց հատկությունները
☑Ֆիզիկա. Մեխանիկական աշխատանք
Առավոտյան 08։00-ից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինի 16 նոր տեսադաս․
Երկրաչափություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Հատվածի միջնուղղահայացի և անկյան կիսորդի հատկությունները
Հանրահաշիվ (8-րդ դասարան)
Թեմա՝ Քառակուսային հավասարումներ: Վիետի թեորեմը
Երկրաչափություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Բազմանկյան մակերեսի հասկացությունը
Մաթեմատիկա (5-րդ դասարան)
Թեմա՝ Կոտորակների ընդհանուր հայտարարի բերելը: Կոտորակների համեմատումը
Մաթեմատիկա (5-րդ դասարան)
Թեմա՝ Կոտորակների գումարումը: Գումարման օրենքներ
Մաթեմատիկա (5-րդ դասարան)
Թեմա՝ Կոտորակների հանումը
Մաթեմատիկա (6-րդ դասարան)
Թեմա՝ Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը
Մաթեմատիկա (6-րդ դասարան)
Թեմա՝ Ճշմարիտ և կեղծ ասույթներ
Մաթեմատիկա (6-րդ դասարան)
Թեմա՝ Տասնորդական կոտորակներ: Գրառումը և ընթերցումը
Մաթեմատիկա (6-րդ դասարան)
Թեմա՝ Սովորական կոտորակների հիմնական հատկությունները և տասնորդական կոտորակները
Մաթեմատիկա (6-րդ դասարան)
Թեմա՝ Միևնույն նշանն ունեցող տասնորդական կոտորակների գումարումը
Մայրենի (6-րդ դասարան)
Թեմա՝ Միասին, անջատ և գծիկով գրվող բառեր
Հայոց լեզու (7-րդ դասարան)
Թեմա՝ Հարկադրական և հրամայական եղանակներ
Գրականություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Միքայել Նալբանդյանի կենսագրությունը, «Մանկության օրեր»
Հանրահաշիվ (9-րդ դասարան)
Թեմա՝ Երկրաչափական պրոգրեսիա և նրա առաջին n անդամների գումարի բանաձևը
Հանրահաշիվ (9-րդ դասարան)
Թեմա՝ Անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիա: Օրինակներ պրոգրեսիայի վերաբերյալ
Բացի այդ, արձագանքելով անգլերեն լեզվի տեսադասեր կազմակերպելու վերաբերյալ առաջարկներին` ներկայացնում ենք heravar.armedu.am միասնական հարթակի հետևյալ ռեսուրսի հղումը՝ https://etwinningplus.armedu.am/?page_id=2110
Լավ սովորեք, իսկ հանգստյան օրերին վայելեք դասական երաժշտություն՝ այցելելով ԴասԱ տեսացանկ՝ https://bit.ly/3ahdvDw»,-նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։