Ջահերով երթն ավանդական ձևաչափով չի անցկացվի

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով և առողջապահական ռիսկերով պայմանավորված, Ջահերով երթն այս տարի չի անցկացվի ավանդական ձևաչափով։ Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարության մեջ։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կոչ են անում ապրիլի 23-ին և 24-ին՝ ժամը 21։00-ից վառել և բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայերի պահանջատիրության։

«Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ իրավիճակին համապատասխանեցված մեր կողմից իրականացվող այլ միջոցառումների մասին կտեղեկացնենք առաջիկայում»,- ասվում է ՀՅԴ ՀԵՄ հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, միայն արարողակարգային միջոցառումներ կլինեն։

Լուսանկարը՝ Photolure-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել