Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) սահմանափակված ծառայություններն ապրիլի 17-ից կընդլայնվեն:
Դրանք կընդլայնվեն հետևյալ շրջանակով՝
Երևանում՝
Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00-ից – 16։00-ը առանց ընդմիջման:
Կիրականացվի ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում, փաստաթղթերի ապոստիլով վավերացնելու դիմումների ընդունում, ծնունդների պետական գրանցում:
Զաքիան 3 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00-ից – 16։00-ն՝ առանց ընդմիջման:
Կիրականացվի ամուսնությունների պետական գրանցման դիմումների ընդունում եւ գրանցում, ամուսնալուծությունների պետական գրանցման դիմումների ընդունում եւ գրանցում, Էրեբունի փողոց, 6/1 շենք հասցեում, ամեն օր՝ ժամը 10։00-ից-14;00-ն՝ առանց ընդմիջման: Մահվան պետական գրանցում:
Երևան քաղաքի ՔԿԱԳ տարածքային մարմինները բացառապես կատարելու են այն ամուսնությունների և ամուսնալուծությունների գրանցումները, որոնց համար դիմումները ներկայացվել են մինչև արտակարգ դրության սահմանումը: Նոր դիմումներ չեն ընդունվելու:
Քաղաքացիների ընդունելության ժամեր՝ 10։00-ից-13։00-ն՝ ամուսնությունների պետական գրանցում, ամուսնալուծությունների պետական գրանցում.
Մարզերում ՔԿԱԳ տարածքային մարմինների ծառայությունները տրամադրվելու են աշխատանքային օրերին՝ 10։00-ից – 13։00-ն՝ հետևյալ շրջանակով՝
Կիրականացվի ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում, ամուսնությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում, ամուսնալուծությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում, ծնունդների պետական գրանցում, մահվան պետական գրանցում։
Քաղաքացիների անհարկի տեղաշարժը բացառելու նպատակով ՔԿԱԳ վկայականները և տեղեկանքները տրամադրվելու են դիմումը մուտքագրելուց հետո 20 րոպեների ընթացքում:
ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակ ստանալու համար պետական տուրքը կազմում է 3 000 դրամ։
ՔԿԱԳ տեղեկանք ստանալու համար պետական տուրքը կազմում է 2.000 դրամ, Ամուսնության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 1 000 դրամ.
Ամուսնալուծության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 10.000 դրամ, հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 1 000 դրամ։
Ծննդի և մահվան գրանցումն անվճար է:
Նշված պետական տուրքերից այլ վճարումներ ՔԿԱԳ տարածքային մարմինների համար օրենսդրությամբ սահմանված չեն:
Հարցերի կամ բողոքների դեպքում կարելի է զանգահարել 85-00՝ Արդարադատության նախարարության թեժ գիծ: