Մի խումբ ՀՀ քաղաքացիներ շարունակում են գտնվել «Դոմոդեդովո» օդանավակայանում․ նրանց հետ տեսակապի միջոցով այսօր ևս շփվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը

Հայտնում ենք, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ շարունակում են գտնվել «Դոմոդեդովո» օդանավակայանում։

Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Նրանց հետ տեսակապի միջոցով այսօր ևս շփվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Չնայած մեր հորդորներին և հյուրատներում տեղավորելու առաջարկություններին՝ քաղաքացիների մեծ մասը նախընտրում է մնալ օդանավակայանում։

Շնորհակալ ենք մեր հայրենակիցներին և տարբեր համայնքային կառույցներին՝ այս օրերին տարբեր միջոցներով օդանավակայանում գտնվող քաղաքացիներին աջակցելու համար, այդ թվում նաև՝ սննդի ապահովման և այլ կարգի հարցերով։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և քաղաքացիներին անհրաժեշտ սանիտարահիգենիկ պարագաներով (դիմակներ, ձեռնոցներ, անտիսեպտիկ լուծույթներ) ապահովելու կարևորությունը, մեր խնդրանքն ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ այս հարցում հնարավորության դեպքում աջակցելու համար։

Օդանավակայանում գտնվողներին վերոնշյալ պարագաների փոխանցման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները կարող են մեզ հետ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 8 (925) 052 -55 -28։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել