Մարտի 31-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում էր 77-ամյա Աշոտ Բարեղամյանը։ Այս մասին հահյտնում են ոստիկանությունից։
Ապրիլի 15-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ տղամարդը հայտնաբերվել է Սեբաստիա-Տիչինայի փողոցների խաչմերուկում և ներկայացվել ոստիկանության Մալաթիայի բաժին։