Ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 2 միլիոնը։
Այս մասին հայտնում են Ջոն Հոփքինսի համալսարանից։ Երևանի ժամանակով 18:40-ի դրությամբ աշխարհում գրանցվել է վարակման 2,000,984 դեպք։ Վարակակիրների քանակով նախկինի պես առաջատարն ԱՄՆ-ն է՝ 609,000 դեպք։ Երկրորդ տեղում Իսպանիան է՝ 177,000-ից ավելի, երրորդն Իտալիան է՝ ավելի քան 162,000 դեպք։
Կորոնավիրուսից մահվան ելքով դեպքերն աշխարհում գերազանցել են 128,000-ը։ Ավելի քան 501,000 մարդ ապաքինվել է։
Մահվան դեպքերի քանակով առաջատարը նույնպես ԱՄՆ-ն է՝ ավելի քան 26,000, երկրորդն Իտալիան է՝ ավելի քան 21,000, և Իսպանիան՝ ավելի քան 18,000 դեպք։