ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնել է, որ Միհրան Ծառուկյանի պրոդյուսերը հրաժարվել է վերադարձնել կորոնավիրուսի պատճառով չեղարկված միջոցառման համար վճարված 2000 դոլարը։
«Սփյուռքի մեր հայրենակիցները նախատեսել էին հայրենիքում կազմակերպել իրենց ընտանեկան միջոցառումներից մեկը, որի առիթով որոշել էին վճարել Միհրան Ծառուկյանին՝ իրենց միջոցառմանը երգելու նպատակով։ Որպես կանխավճար երգչի պրոդյուսերին տրվել է 2000 ԱՄՆ դոլար, սակայն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով և իրենց բաժին սոցիալական պատասխանատվության լրջությունը գիտակցելով՝ մեր հայրենակիցները որոշել են չեղարկել միջոցառումը, իսկ Միհրան Ծառուկյանը և իր պրոդյուսերական խումբը հրաժարվում են հետ վերադարձնել մարդկանց գումարը»,-Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնել է Նարեկ Մկրտչյանը։
Մենք փորձել ենք կապ հաստատել նաև երգիչ Միհրան Ծառուկյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում