Մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում էր ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության ամփոփիչ տվյալները, դրսում դասադուլ հայտարարած ուսանողները «ամոթ» էին վանկարկում: Ուսանողներին էր միացել նաև ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև այսօր կազմակերպված դասադուլին: Ըստ նրա՝ նորմալ է, մարդիկ Սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքից են օգտվում, իրենց կարծիքն են արտահայտում:
Նրա խոսքով իրենք փորձում ենք իրադարձությունները ներկայացնել այնպիսին, ինչպիսին կան՝ փաստերով ու ապացույցներով, որպեսզի լիարժեք ծավալով իրական տեղեկատվություն փոխանցեն:
Աղբյուրը՝ Իրավաբան.net