ԱՄՆ-ն առաջին տեղում է կորոնավիրուսի պատճառով մահացածների թվով՝ 18.860 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշենք, որ նախկինում մահացությունների ամենամեծ թիվը եղել է Իտալիայում։ Վերջին տվյալներով՝ Իտալիայում COVID-19-ից 18.849 մահվան դեպք է գրանցվել։
Ավելին, Միացյալ Նահանգներում վարակվածների ընդհանուր թիվը արդեն գերազանցել է կես միլիոնը, Իտալիայում կա շուրջ 148 հազար վարակված:
Միացյալ Նահանգներում ամենածանր իրավիճակը Նյու Յորքում է: Ինչպես ասել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն, ամեն օր Նյու Յորքում մահանում է կորոնավիրուսով վարակված 700 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին հայտնում է աշխարհում 1,61 միլիոն վարակվածի և գրեթե հարյուր հազար մարդու մահվան մասին: