ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջությունը գերազանց վիճակում է, հայտարարել է պետության ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրի եթերում:
Բանախոսը նշել է, որ բոլոր շփումները անց են կացվում on-line եղանակով, իսկ միջոցառումները ավելին են սովորականից։
«Եվ իհարկե, ստիպված է լինեում ավելի ինտենսիվ աշխատել», – ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մոսկվայի ԲԿ-ներից մեկի ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկության հրապարակումից օրեր առաջ ԲԿ էր այցելել Վլադիմիր Պուտինը։