Ապրիլի 10-ին Մոսկվայի քաղաքապետարանը հայտարարել է, որ հիվանդանոցների և շտապօգնության մեքենաները ծանրաբեռնված են կորոնավիրուսով վարակվածների աճող թվի պատճառով: Այս մասին հայտնում է Meduza-ն։
Քիչ անց տեղեկություն հայտնվել շտապօգնության մեքենաների հերթերի մասին՝ առնվազն երկու հիվանդանոցների դիմաց։ Դրանք են Խիմկիի թիվ 119 (նկարում) և Մոսկվայի թիվ 3 պատերազմի վետերանների հիվանդանոցը: Այսօր՝ ապրիլի 11-ին, Մոսկվայի օպերատիվ շտաբը հաղորդել է, որ այդ հերթերը առաջացել են վարակվածների աճող թվի պատճառով: