ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 921, որից 138-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 773, բացասական թեստերը եղել են՝ 4902-ը, մահվան դեպքերը՝ 10-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 881 էր, բուժվածները՝ 114-ը, փաստացի բուժվողները՝ 758-ը, բացասական թեստերը՝ 4571-ը, մահվան դեպքերը՝ 9-ը:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշում է, որ վիճակագրությունից դուրս էր մնացել հաստատված 12 դեպք,որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով։