Ազգային ժողովը առաջիկայում պետք է ընտրի Կենտրոնական բանկի նոր նախագահի։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը:
Մարտին Գալստյանի կենսագրությունը.
Ծննդյան տարեթիվ՝ մայիսի 4, 1978թ․
Կրթություն՝
1994-1999 թթ. Երեւանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ,
1999-2002 թթ. Երեւանի պետական համալսարան, ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու,
2009-2010 թթ. Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման Դպրոց, Հարվարդի Համալսարան, Հանրային կառավարման մագիստրոս:
Աշխատանքային գործունեություն՝
1998-2015 թթ. ՀՀ ԿԲ՝ ֆինանսական գործառնությունների վարչություն՝ դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչություն, վարչության պետ,
2015-2018 թթ. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար.
2018-ի սեպտեմբերի 11-ից առ այսօր ՀՀ ԿԲ խորհրդի անդամ է։
Մանրամասները՝ այստեղ։