ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 770, որից 43-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 720, բացասական թեստերը եղել են՝ 3477-ը, մահվան դեպքերը՝ 7-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 3-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 736-էր, բուժվածները՝ 43-ը, փաստացի բուժվողները՝ 686, բացասական թեստերը՝ 3258, մահվան դեպքերը՝ 7-ը: