ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ապրիլի 3-ի հրմանագրով Կարեն Առուստամյանը նշանակվել է հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար։
Հրամանագրում նշվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը. Կարեն ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ նշանակել Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար»: