2020 թվականի ապրիլի 2-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Առինջ համայնքի տարածքում ստուգել են Գեղարքունիկի մարզի բնակիչ Հ.Ա.-ի «Զիլ» մակնիշի 15SU064 պետհամարանիշով ինքնաթափ բեռնատարը։ Վարորդը հողի բերրի շերտի տեղափոխման համար համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել:
Այս մասին տեղեկացնում են բնապահպանության և ընդերքի տեսչական մրմնից։
Կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, առգրավված 3,0 խմ հողի բերրի շերտը հանձնվել է Աբովյան համայնքի կոմունալ բաժնին: