ANSA. Իտալիայում կորոնավիրուսով վարակվածներին սկսել են բուժել ապաքինվածների արյան միջոցով

Իտալիայի Լոմբարդիա մարզի Պավիա գավառում COVID-19 կորոնավիրուսով վարակվածներին սկսել են բուժել՝ օգտագործելով արդեն առողջացած անձանց արյան պլազման: Այս մասին հայտնում է ANSA-ն։

Աղբյուրը նշում է, որ մի քանի հիվանդներ արդեն ստացել են կորոնավիրուսից ապաքինված մարդկանց արյունից ստացված պլազման, որն ամենայն հավանականությամբ հակամարմիններ է պարունակում․ «Արյան առաջին դոնորներն են դարձել Պավիայում կորոնավիրուսով վարակված բժիշկներից երկուսը, որոնք բուժում են անցնում: Նշվում է, որ նրանք ամուսիններ են, որոնք գավառում վիրուսով վարակված առաջին անձանցից էին»,-նշում է ANSA-ն:

Հիշեցնենք, որ Իտալիայում COVID-19-ից մահացության ցուցանիշը, վերջին տվյալների համաձայն, հասել է 13 915-ի: Ներկա պահին երկրում վարակակիր է 83 049 մարդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել