Մոսկվայի իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի մասով սահմանված սահմանափակումները երկարացվել են մինչև մայիսի 1-ը: Այս մասին իր բլոգում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Քաղաքապետը նաև նշել է, որ մինչ այժմ քաղաքում տեղաշարժվելու սահմանափակումներ չեն ներկայացվելու:
«Առաջին ոչ աշխատանքային շաբաթվա փորձը ցույց տվեց, որ նման անհրաժեշտություն չկա: Քաղաքի բնակիչների մեծ մասը կատարում է տանը մնալու պահանջը », – ասել է քաղաքապետը: