Իրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կորովիրուսի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է IRIB հեռուստառադիոընկերությունը:

«Տարբեր ախտանշանների ի հայտ գալուց հետո խորհրդարանի նախագահը կորոնավիրուսի թեստավորում է անցել: Դրական արդյունքով պայմանավորված՝ ներկայումս նա գտնվում է կարանտինում և բուժում է ստանում»,- ասվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել