Արայիկ Հարությունյանը՝ ուսանողների վարձավճարների մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ադրադառնում է ուսանողների վարձավճարներին։

Նախարարը տեղեկացրեց, որ քիչ առաջ գրություններ է ուղարկել բուհերի ռեկտորներին, որով առաջարկել է մինչև  արտակարգ դրության ավարտը վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չթողնել և ապահովել նրանց ընդգրկվածությունը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով իրականացվող դասընթացներին:

«Միաժամանակ առաջարկել եմ բուհերին, որ այն ուսանողներին, որոնք նշված ժամակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարել ուսման վարձը, նրանց տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը»։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ դիմումներ է ստացել, որոնցով ուսանողները հայտնել են, թե բուհերը պահանջում են վճարել վարձավճարները:

 

https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158161526633501/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել