Քննարկման է ներկայացվել 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին նախագիծը

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» նախագիծը։

Նախատեսվում է, հայտարարել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի  հունիսի 30-ը ներառյալ,  ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

2020 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին: Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

2020 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետա­կան զորակոչային հանձնաժողով  և մարզային զորակոչային հանձնաժողովներ։ Կհաստատվի կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը։

Պաշտպանության նախարարը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում կընդունի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրաքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման` դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2020 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն կիրականացվի 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։

2020 թվականի ամառային զորակոչից խուսափող` ՀՀ քաղաքա­ցիների տվյալները կուղարկվեն Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորա­բաժանումներ, իսկ զորակոչի ավարատից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

Կառաջարկվի Գլխավոր դատախազին` շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչ դատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

Առողջապահության նախարարը  ահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով կհանձնարարի իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստա­նյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել