Ազատության հրապարակում ընթացող քաղաքական իրադարձությունից անմասն չմնաց նաև Ստյոպա Սաֆարյանը: ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի և իր թիմակիցների կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ իր խոսքում Ս. Սաֆարյանը նշեց. «100-ից 65 մարդ մերժում է Սերժ Սարգսյանին, նա պետք է հասկանա, որ լավագույն լուծումը ժողովրդին իր իշխանությունը վերադարձնել է, ժողովրդի կողմից ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանին վերադարձնելն է: Հակառակ դեպքում իր այս Հայաստանը ապահով չի լինի»:
Աղբյուրը՝ Իրավաբան.net