Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով վարակված 69-ամյա մի կին: Սա Ռուսաստանում վարակվածությունից յոթերորդ մահն է: Այս մասին հայտնում է Дождь-ը։
Հիվանդանոց ընդունվելուց հետո կնոջ մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Հիվանդը տառապում էր նաև կարդիոսկլերոզից, աթերոսկլերոզից և քրոնիկ պիելոնեֆրիտից:
Մահացած կինը ունեցել է բժիշկ-համաճարակաբանի մասնագիտություն և աշխատել է համալսարանում որպես դասախոս:
Ավելի վաղ հատնվել էր, որ Մոսկվայում կորոնավիրուսով վարակված ևս 4 պացիենտ է մահացել, 2-ը՝ մարզերում։