Մոսկվայում մահացել է 56-ամյա մի կին, որի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ ՝ COVID-19: Այս մասին հայտնում է Meduza-ն։
Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից հայտնել են, որ հիվանդանոց ընդունվելուց հետո կնոջը մոտ ախտորոշվել է ձախակողմյան թոքաբորբով: Նա քաղցկեղից հետո մեկ թոք չունի:
Այսպիսով, Ռուսաստանում հիվանդությունից մահացությունների թիվը հասել է չորսի: Բոլոր մահերը գրանցվել են Մոսկվայում:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի 56 տարածաշրջանում 1036 մարդ վարակվել է կորոնավիրուսային վարակով, որից 703-ը՝ Մոսկվայում: 45 հիվանդ արդեն վերականգնվել է: