Պատասխան են տալու բոլոր ընտրախախտ ճորտատեր գյուղապետերը. Հովսեփ Խուրշուդյան

Գյումրի, Վանաձոր, Կապան, Աբովյան, Էջմիածին, Սպիտակ, Արթիկ, Նոյեմբերյան, Իջևան, Նոր Հաճն, Եղեգնաձոր…. «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Ազատության հրապարակում հայտարարեց այն վայրերի անունները, որտեղ ձայների տարբերությամբ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով պատասխան են տալու բոլոր այն ճորտատեր գյուղապետերը և ոչ միայն գյուղապետերը, որոնք ընտրախախտումներ են արել, ստիպել են գյուղացիներին բաց քվեարկել: Ըստ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակի՝ այդ գյուղերից են Ճոճկանը, Տաշիրը, Քարաձորը, Հոռոմը, Նոր Դվինըՙ, Վերին Արտաշատը, Խարբերդը և այլն: Վերջինս բարձրաձայնեց նաև այն ընտրատեղամասները, որտեղ բազմաթիվ ընտրախախտումներ են տեղի ունեցել:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել