2013 թվականի փետրվարի 20-ին Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի համակարգող Գեւորգ Կալենչյանի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացվել մի քանի ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:
Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից, քաղաքացի Գևորգ Կալենչյանի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված 20 Փետրվար 2013թ. դիմումի (բողոքի) քննարկումը տեղի ունեցավ 2013 թվականի փետրվարի 21-ին ժամը՝ 18:00-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:
Հանձնաժողովի 7 անդամները միաձայն որոշեցին մերժել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի համակարգող Գևորգ Կալենչյանի 20.03.2013 թվականի դիմումը:
Որոշումն ուժի մեջ է մտնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հրապարկվելուց հետո հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու պահից:
Որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան օրացուցային 3 օրվա ընթացքում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net