Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է բոլոր տեսակի թղթային նամակների, դիմումների և փաստաթղթերի ընդունումը։
Այս մասին տեղեկացնում են համալսարանի մամուլի ծառայությունից:
Մեր բոլոր գործընկերները, ուսանողները, դիմորդներն իրենց հետաքրքրող հարցերը, առաջարկները և դիմումներն այսուհետ պետք է ուղարկեն «[email protected]» էլեկտրոնային հասցեով։
Թղթային դիմումների ընդունման կարգի փոփոխության վերաբերյալ հետագայում հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։