Ինչպես արդեն հայտնել ենք, առողջապահության նախարարության տվյալներով մարտի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի 160 հաստատված դեպք է գրանցվել, որը 24-ով ավել է նախորդ օրվա տվյալներից:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այս մասին նշում է. «Հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ»: