Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խախտում է արձանագրել Արթուր Դավթյանի հայտարարագրերի հետ կապված

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացնում են, որ 2020 թվականի մարտի 3-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովը գումարել է թվով 3 նիստ և կայացրել է 3 որոշում։

Հանձնաժողովը «Ագլա լոյերս» փաստաբանական ընկերության դիմումի հիման վրա, իսկ այնուհետև իր կողմից հայտնաբերված փաստերի շուրջ երկու ամիսների ընթացքում իրականացրել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից 2013 թվականից մինչև 2019 թվականը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերերի ուսումնասիրությունը։

ԿԿՀ-ն մի շարք գրություններ է ուղարկել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, ինչպես նաև Երևանի քաղաքապետարան։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «2014թ. բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, նրա հետ համատեղ ապրող ծնողին, չափահաս և չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պարկանող գույքի և եկամուտների հայտարարագրերում» տվյալ տարում ձեռք բերված հողամասի վերաբերյալ տվյալները լրացված չեն։

Հողամասի վերաբերյալ տվյալները հետագայում ներառնվել են 2017 թվականի հայտարարագրում, երբ կառուցվել է տուն և տան նկատմամբ գրանցվել են սեփականության իրավունքները։ Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ 2014թ. դրությամբ ՀՀ օրենսդրությամբ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ լրացնելը չի հանդիսացել վարչական իրավախախտում, բացի այդ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսրքի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ կարող է հարուցվել և տույժ նշանակվել, եթե խախտումն իրականցնելուց հետո մեկ տարին չի լրացել։

Այնուամենայնիվ, հանձնաժողովն արձանագրել է խախտումը, որպեսզի հայտարարու այլ պաշտոնատար անձանց համար հայտարարագրում նման տվյալների լրացման անհրաժեշտությունը հասանելի լինի և նման խախտումներ չլինեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել