Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ 24-ով. նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 160,  որից 1-ը՝ առողջացած:

Հիշեցնենք, որ մարտի 20-ի տվյալներով հաստատված էր 136 դեպք:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մարտի 20-ի ուշ երեկոյան հայտնել է. «Ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք, որոնցից 3-ին է անհրաժեշտ ինտենսիվ թերապիա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել