ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում հանձնարարվել է բացառել ընդհանուր օգտագործման տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։ Համապատասխան հանձնարարականը տվել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ասվում էնրա ֆեյսբուքյան էջում:
Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ:
«Կապահովի նաև հանրային տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանումը և երթուղի դուրս եկող վարորդների ամենօրյա զննությունը՝ վարակի ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով»,- նշել է նա:
Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի ժամը 21:30-ի դրությամբ, ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 78 դեպք կա: