Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի լոռեցիներ, հայտնի են այսօր առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց տեստերի պատասխանները: Ի ուրախություն բոլորիս, նրանց տեստերի պատասխանները բացասական են: Հիշեցնեմ, որ մարտի 13_ին հոսպիտալացվել էր ևս 5 քաղաքացի, որոնց տեստերի պատասխանը բացասական էր եղել: Այսպիսով, այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպք չի արձանագրվել: Առողջ եղեք, հնարավորինս մնացեք տանն ու պահպանեք հիգիենայի կանոնները»,-գրել է նա: