Գերմանական Bild պարբերականը հայտնում է, որ Գերմանիան երկուշաբթի օրվանից կփակի իր սահմանները Ֆրանսիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հետ:
Թերթը նշում է, որ ապրանքների ազատ տեղաշարժի առումով փոփոխություններ չեն լինի, և ուղևորները կկարողանան հատել սահմանները միայն աշխատանքի նպատակով:
Ըստ պաշտոնական տվյալների, Գերմանիայում արձանագրվել է 5,426 կորոնավիրուսով վարակվածության դեպք ՝ 11 մահվան դեպքով: