Եվս 14 թեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական․ Արսեն Թորոսյան

Եվս 14 թեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն թորոսյանը։

«Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ»,-նշել է նա:

Այսպիսով, այս պահի դրությամբ ՀՀ-ում կա 20 հաստատված դեպք։

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ եթե ունեք ախտանշաններ` ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, ապա զանգահարեք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 կամ Առողջապահության նախարարության «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/260306724974410/UzpfSTEwMDAxNzQ3MDI3MzEyNzo1ODE3MzQ5NjkwODU1MDc/?story_fbid=581734969085507&id=100017470273127&notif_id=1584174669466286&notif_t=notify_me

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել