Վրաստանում կարգելվեն բազմամարդ հարսանիքներն ու հոգեհանգստյան արարողությունները

Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով Վրաստանում հնարավոր է արգելվեն բազմամարդ հարսանիքներն ու հոգեհանգստյան արարողությունները: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի խորհրդատվությամբ՝ Վրաստանում շարունակում են սահմանափակումներ մտցնել ու նվազագույնի հասցնել մարդկանց շփումները: Կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն հաստատել է այս տեղեկատվությունն ու նշել, որ չեն բացառվում նաև այլ արգելքներ, որին ևս հասարակությունը պետք է պատրաստ լինի: Այս պահին ամեն ինչ կախված է վարակի տարածման ինտենսիվությունից:

Իմնաձեն ասում է՝ չենք ուզում, որ Վրաստանն էլ հայտնվի այն իրավիճակում, որում այսօր մի շարք եվրոպական երկրներ են:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել