Արագածոտնի և Արմավիրի որոշ գյուղերում 24 ժամ ջուր չի լինի

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 13-ին, ժամը 12:00-ից մինչև մարտի 14-ը՝ ժամը 12:00-ն, ջուր չի լինի Արագածոտն մարզի Շամիրամ, Կոշ, Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Ագարակ գյուղերում և Արմավիրի մարզի Այգեկ, Նորակերտ, Բաղրամյան, Բանավան գյուղերում և Շահումյանի թռչնաֆաբրիկայում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կորոնավիրուսի նոր դեպքերով պայմանավորված, Առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը պահպանել հիգիենայի կանոնները և հաճախակի ու մանրակրկիտ լվանալ ձեռքերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել