Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է:
«Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել: Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա»: