Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարության օրակարգի հաստատումից առաջ հետաքրքրվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից, հնարավոր է, որ ուսումնական հաստատություններում դասերը հետաձգվեն։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ հարցը կքննարկվի։ Նա նաև հայտնեց, որ դպրոցներում հաճախելիությունը 90 տոկոս է, մարզերում՝ ավելի քիչ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է. «Մեր դեպքերը շատ տեղայնացված են, ու շատ կոնկրետ են, ու մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ: Դեռևս նման հարցի քննարկման կարիք չկա, խուճապի կարիք ևս չկա: Ամենօրյա ռեժիմով օպերատիվ աշխատում ենք բոլոր ներգրավված նախարարությունների հետ, ու եթե նման հարց ու կարիք լինի, որոշումը մեկ օրում կկայացնենք: Կառավարության նիստի փակ հատվածում այս հարցին ևս կնադրադառնանք»:
Մանրամասները՝ տեսնայութում