Արցախից Հայաստան կորոնավիրուսի երեք տասնյակից ավելի փորձանմուշ է ուղարկվել՝ հետազոտման համար

Արցախի Հանրապետության կառավարությունը իրազեկում է, որ մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվում են համալիր միջոցառումներ՝ սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ու հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար:

Ընդհանուր առմամբ, ախտորոշումը ճշտելու նպատակով, երեք տասնյակից ավելի փորձանմուշ է ուղարկվել ՀՀ, և ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առայսօր բոլոր պատասխանները բացասական են:

Այս պահի դրությամբ ևս երկու կասկածելի դեպքի փորձանմուշ ուղարկվել են ՀՀ և գտնվում են հետազոտման փուլում:

Խնդրում ենք վստահել միայն կառավարության եւ պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։

Կառավարությունը շարունակում է իրականացնել արդյունավետ և կանխարգելիչ միջոցառումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել