Վազգենն ասում էր, որ ծնունդը կանանց, աղջիկների և երեխանների համար է. Արամ Սարգսյանը պատում է եղբոր մասին

Այսօր Հայաստանի Ազգային հերոս, նախկին վարչապետն ու պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:

Մի շարք քաղաքացիներ և բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն:

Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմել է, թե սովորաբար ինչպես են նշել նրա տարեդարձը. «Երբեք չենք նշել նրա ծննդյան օրը: Ասում էր, որ ծնունդը կանանց, աղջիկների և երեխանների համար է, տղամարդու ծնունդը ո՞րն է: Չէր սիրում, որ խմում էին իր կենացը, եթե ուզում էին խմել և գովել իրեն սկսում էր երգել, որ մոռանային կենացը: Նա շատ համեստ մարդ էր: Վազգենին իր կենդանության օրոք  որևէ մեկը սպարապետով չի դիմել, որովհետև թույլ չէր տա: Նա համարում էր, որ պատերազմի մասնակից յուրաքանչյուր ոք նույն չափ ավանդ ունի, որքան ինքը և նա նրանցից մեկն է»,- նշել է Արամ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել