Ընտրություններ 2013. Տավուշի մարզում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացվել է 3 հաղորդում

2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ Նախագահի ընտրության քվեարկության օրը, Տավուշի մարզի դատախազոթյունում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացվել է 3 հաղորդում:

Մասնավորապես`

– «www.iditord.org» կայքում տեղադրվել է տեղեկություն` Իջեւան քաղաքում եւ Գետահովիտ համայնքում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:

Հաղորդումը Տավուշի մարզի դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժին: Նախապատրաստվում են նյութեր:

– ՀՀ ոստիկանության հերթապահ մասից 18.02.2013թ. հաղորդում է ստացվել Դիլիջանի ոստիկանության բաժին: Ոստիկանության հերթապահ մաս ահազանգած քաղաքացին նշել է, որ Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի կողմից Դիլիջան քաղաքում համատարած ընտրակաշառք է բաժանվում:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

– ՀՀ ոստիկանության հերթապահ մասից 18.02.2013թ. հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում խախտվում է ընտրության գաղտնիությունը: Ինչ որ մեկը վերահսկում է քվեաթերթիկում Ս. Սարգսյանի անվան դիմաց նշում կատարելը:

Դեպքի կապակցության նախապատրաստվում են նյութեր: Հայտնում են ՀՀ դատախազությունից:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել