Ryanair-ը կրճատում է չվերթները՝ կորոնավիրուսով պայմանավորված

Ryanair բյուջետային ավիաընկերությունը՝ կորոնավիրուսով պայմանավորված, ստիպված է չեղարկել իտալական կարճատև հեռավորությամբ չվերթները մինչև 25%-ով՝ մարտի 17-ից ապրիլի 8-ը ընկած ժամանակահատվածում։

Այս մասին տեղեկացնում է ավիաընկերությունը։

Բոլոր այն ուղևորները, որոնց թռիչքները կչեղարկվեն, արդեն տեղեկացված են էլեկտրոնային փոստերի միջոցով կամ հաղորդագրությամբ, հնարավորությամբ՝ ստանալու փոխհատուցում, կրկին ամրագրելու կամ վերապլանավորելու իրենց ուղղությունը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝ https://www.ryanair.com/us/en/useful-info/help-centre հասցեով։

Ryanair Armenia-ն տեղեկացնում է, որ Երևանից դեպի Հռոմ և Միլան թռիչքները կշարունակվեն պլանավորված ռեժիմով: Ընկերությունը շարունակում է ուշադիր հետևել ամրագրումների գործընթացին և շարունակում է ճկուն գրաֆիկ սահմանել՝ կապված իրավիճակի զարգացման հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել